24 06 2020

Խաժակյանը հրավիրվել է ոստիկանություն` ցուցմունք տալու

Խաժակյանը հրավիրվել է ոստիկանություն` ցուցմունք տալու

Մեկ ժամ առաջ ստացա ծանուցում ներկայանալու ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն, Նալբանդյան 130) հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Ժամը 14:30 հրավիրում եմ վարչության դիմաց ասուլիսի, որտեղ հնարավորություն կունենամ ներկայացնելու գործի մանրամասները եւ գնահատական տալու այս ամենին: Տեղեկացնեմ նաեւ որ սա երկրորդ քրեական գործն է, որի վերաբերյալ այսօր պետք է բացատրություն ներկայացնեմ: 

Հ.Գ. շատ պատահաբար քաղաքապետարանի ուղիղ եթերը խոտանվել է եւ խոսքիս 70%ը դուրս է մնացել»,-գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ